Հնագետների խորհրդավոր գտածոներ, որոնք մինչ օրս չեն ենթարկվում գիտական բացատրության


23:15 , 8 փետրվար, 2019

Մարդկության ողջ պատմության ընթացքում գտնվել են հսկայական քանակությամբ անբացատրելի իրեր: Ժամանակի հետ մեկտեղ այդ հանելուկներից մի քանիսը գտել են իրենց բացատրությունը, սակայն մյուս մասը շարունակում է խորհրդավոր գաղտնիք մնալ և չի ենթարկվում գիտական որևէ բացատրության:

 

Լունյուի քարանձավեր

Այս գտածոն հայտնաբերվել է Չինաստանում: Քարանձավերը գոյացել են մանր ավազաքարերից: Պարզվել է, որ դրանք ձևավերվել են դեռևս այն ժամանակ, երբ մ.թ.ա. III դարում չէր հիմնվել Ցին դինաստիան: Սակայն բանն այն է, որ այս քարանձավերի մասին ոչ մի հիշատակում մինչ օրս չի գտնվել պատմության այդ ժամանակաշրջանին վերաբերող ոչ մի փաստաթղթում և աղբյուրում:

Քարե դարի թունելներ

Սա թունելների մի մեծ համակարգ է, որը մարդ արարածը ստեղծել է դեռևս Քարի դարում: Մինչ օրս գիտնականները չեն կարողանում հասկանալ, թե ինչպես է անցյալի մարդկանց հաջողվել մշակել և ստեղծել նման բարդ համակարգ:

Սաքսայուաման

Այս վայրը գտնվում է Պերուում՝ Կուսկո քաղաքում: Հսկայական քարերն այնքան կիպ են իրար գտնվում, որ դրանք տարբերակելն անգամ բարդ է: Սակայն հանելուկն այն է, որ այս քարերը դարեր շարունակ իրար կպած են՝ առանց որևէ կպչուն սոսնձող նյութի: Թե ինչպես է հնարավոր եղել նման երևույթ ստեղծել՝ անհայտ է մինչ օրս:

Կոթող Եգիպտոսում

Այս կոթողը սկսել են կերտել ժայռաքարերից, սակայն այն բանից հետո, երբ գրանիտե քարի վրա սկսել են ճաքեր ի հայտ գալ, դրա կառուցումն այդպես էլ անավարտ է մնացել:

Հնագույն թաթ

Մոա լեռների քարանձավերում ապրել են թռչուններ, որոնք ունակ չեն եղել թռչելու: Նրանք վերացել են մոտ 500 տարի առաջ: Սակայն վերջերս գտնվել է աս թռչնին պատկանող թաթ՝ ճանկերով, որը հրաշալիորեն պահպանվել է: Ըստ հնագետների տվյալների՝ նրա տարիքը կազմում է մոտ 3000 տարեկան:

Հնագույն տաճար

Այս կառույցը գտնվում է Հայկական լեռնաշխարհում՝ ներկայիս Թուրքիայի տարածքում: Վանական համալիրը կառուցվել է դեռ այն բանից առաջ, երբ դրա շուրջ քաղաք է կառուցվել: Միակ եզրահանգումը, որին եկել են գիտնականները, այն է, որ պաշտամունքը հատուկ նշանակություն է ունեցել այս շրջանի բնակիչների համար:

Մոհենջո-Դարո

Այս հնագույն քաղաքը հայտնաբերել են Պակիստանում գտնվող Սինդ շրջանում: Ընդունված է համարել, որ Մոհենջո-Դարոն պատմության առաջին բնակավայրերից է եղել: Այս հնագույն քաղաքը զարմացնում է իր նախագծմամբ: Դրանում հայտնաբերվել է անգամ ջրահեռացման համակարգ: Գիտնականները եկել են եզրակացության, որ քաղաքում ապրել է շուրջ 40 հազար մարդ: Հետաքրքիր է, ո՞վ կարող էր հնում շինարարության բնագավառում նման խորքային գիտելիքներ ունենալ:

Յոնագունի՝ ստորջրյա քաղաք

Մինչ օրս գիտնականները վիճում են այն հարցի շուրջ, թե ինչպես է առաջացել այս քաղաքը: Կատարյալ հարթ մակերևույթ ունեցող այս կառույցներն արդյոք մարդո՞ւ կողմից են ստեղծվել, թե՞ դրանք հեղինակն ինքը՝ բնությունն է: Այս ստորջրյա քաղաքը տեղակայված է Յունագունի կղզու ափամերձ հատվածում:

Արևի դարպասներ

Այս կառույցը գտնվում է Իսպանիայում: Դարպասները կառուցված են 3825 մ բարձրության վրա ծովի մակերևույթից: Դրանց վրա Արեգակի պատկերներ կան, որոնք մինչ օրս վերծանել հնարավոր չի եղել: Ամենայն հավանականությամբ, դրանք խորհրդանշում են նախկինում մարդկանց ունեցած գիտելիքների մասին աստղագիտության ոլորտում: