Փրկության սարսափելի պատմություն և թե ինչպես բանը հասավ նրան, որ մարդիկ սկսեցին իրար ուտել


22:45 , 8 փետրվար, 2019

Կյանքի համար վտանգավոր իրավիճակում հայտնված մարդը ամեն ինչի պատրաստ է ինքնապաշտպանության և գոյատևման համար: Երբեմն նման իրավիճակում հայտնվածները դիմում են ամենածայրահեղ, անմարդասիրական ու ամորալ քայլերի՝ սեփական կյանքը փրկելու համար: Նման դեպք է գրանցվել Անդերում մոտավորապես 40 տարի առաջ: Սովից չմահանալու համար ավիավթարի ենթարկված ուղևորներն ստիպված էին իրենց ընկերների մարմիններն ուտել:

Ճակատագրական թռիչք

1972 թ. հոկտեմբերի 13-ին ռեգբիի Ուրուգվայի հավաքականը թռչում էր Չիլի մրցումների մասնակցելու համար, սակայն 45 սպորտսմեններն այդպես էլ չկարողացան նշանակված վայր հասնել:

Օդանավը վթարի ենթարկվեց Անդերում: 12 ուղևոր տեղում մահացավ, ևս 5-ը՝ ավելի ուշ, իսկ ողջ մնացածները ստիպված էին դաժանագույն փորձությունների ենթարկվել: Նրանք չունեին տաք հագուստ, ջուր և սնունդ: Միաժամանակ լեռների գագաթին՝ նման բարձրության վրա, թթվածնի պակաս կար: Սպորտսմենները հուսով էին, որ մի քանի օր անց նրանց փրկության կհասնեն, սակայն այդ հույսերն այդպես էլ իրականության չվերածվեցին: Մի ինքնաթիռ անցավ նրանց գլխավերևով, սակայն դրա օդաչուն անգամ ուշադրություն չդարձրեց օգնություն կանչող մարդկանց:

Մարդակերներ

Ռոբերտո Կանեսան՝ ուղևորներից մեկը, իր ընկերներին առաջարկեց ուտել մահացածների մարմինները, քանի որ ծայրահեղ իրավիճակում էին հայտնվել: Ձյան մեծ քանակությունը մահացածների 8 դիերը «թարմ» էր պահել:

Մեկ ամիս անց փրկվածներից ամենախիզախները որոշեցին ստուգել՝ ինչքան հեռու կարող են գնալ իրենց գտնվելու վայրից, որպեսզի մեկ օրում հետ վերադառնան: Քաջերին հաջողվեց գտնել հագուստով լի մի քանի ճամպրուկ, կոնֆետների տուփ և մի քանի լիցքավորիչ: Տղամարդիկ փորձեցին նորոգել ռացիան և կապ հաստատել մարդկանց հետ, սակայն նրանց փորձերն ապարդյուն էին:

Վթարից երկու ամիս անց 16  ողջ մնացած մարդկանցից մի քանիսը ճանապարհ ընկան՝ քաղաքակրթություն փնտրելու: Այսպես, դեկտեմբերի 12-ին Անտոնիա Վիզինտինը, Նանդո Պարադոն և Ռոբերտո Կանեսան իրենց հետ մարդու միս վերցրին և ուղևորվեցին դեպի ներքև: Ընթացքում տղամարդիկ զգացին այդքան ցանկալի կլիմայի փոփոխությունը, արևը, սակայն մեկ այլ խնդիր ի հայտ եկավ. օդի բարձր ջերմաստիճանից նրանց հետ վերցված միսը սկսց նեխել: 10 օրում խումբն անցավ 65 կմ: Հանկարծ տղամարդիկ նկատեցին լեռներում արածող անասունների, իսկ գետի մյուս ափին՝ հովվի: Փրկվածները օգնություն կանչեցին, սակայն գետի աղմուկի պատճառով հովիբը չէր կարողանում ոչինչ լսել և տղամարդկանց թուղթ ու մատիտ նետեց՝ քարին ամրացված: Փրկվածները հովվին գրություն թողեցին, և մեկ օր անց նրանց հասավ երկար սպասված օգնությունը՝ 6 զինվորական և լրագրողներ: Ի սկզբանե ոչ ոք չէր կարողանում հավատալ տղամարդկանց պատմությանը, սակայն հետագայում բազմաթիվ ապացույցներ ի հայտ եկան:

Վթարից փրկված 16 տղամարդիկ ողջ են առ այսօր: Ամեն տարի նրանք հավաքվում են և հարգանքի տուրք մատուցում զոհված ընկերների հիշատակին: