Միակ ելքը աշխատանքային արտագաղթն է` ԴԵՌ աշխատանքայինը


14:03 , 10 հունիս, 2013

Երկու օր Արարատյան դաշտի գյուղերից մեկում էի: Պաշտոնապես այնտեղ ամեն ինչ, եթե լավ չէ, գոնե տանելի է, և իշխանությունները չեն անդրադառնում դրան: Բայց քանի որ կարկուտը իշխանությունների հետ հաշվի նստելու սովորություն չունի, իսկ բանկերն էլ կոչված են փող աշխատել վարկ տալով և այն ետ ստանալով, ապա միակ ելքը մնացել է, մարդկանց ասելով՝ մեկ երրորդի չափով, աշխատանքային արտագաղթը. հլա դեռ աշխատանքային…