02:05 , 9 փետրվար, 2019Երաժշտական ալբոմի շապիկն արվեստի առանձին տեսակ է։ Իհարկե, լինում է այնպես, որ վառ պատկերի տակ ոչ մի իմաստ չկա թաքնված, սակայն երբեմն սովորական շապիկների մեջ հանդիպում են այնպիսիները, որոնք թաքնված նշանակություն ունեն և որոնց գաղտնազերծելն այդքան էլ հեշտ չէ։

Այս ալբոմի շապիկին մանուշակագուն խոզը ճախրում է լոնդոնյան էլեկտրոկայանի մռայլ երկնքում։ Եվ այստեղ ոչ մի լուսանկարչական մոնտաժ չկա։
12 մետրանոց փչովի խոզին հատուկ պատրաստել էին նկարահանման համար։ Նաև դիպուկահար էին հրավիրել, ով պետք է խփեր կենդանուն, եթե նա պոկվեր կապից և թռչեր։ Հենց այդպես էլ եղել է. խոզը պոկվել է ամրաններից և թռել Գերմանիայի ուղղությամբ։ Բարեբախտաբար, պատմությունը երջանիկ ավարտ է ունեցել. փախստականին վերադարձրել են և շարունակել նկարահանումները։
Ինչ է նշանակում։ «Animals»-ի շապիկը ակնարկ էր Ջորջ Օրուելլի «Անասնաֆերմային»։

«News of the World»-ի շապիկի վրա պատկերված է հսկայական անդրոիդ, որն իր ձեռքերի մեջ պահում է Queen-ի անդամների անշնչացած մարմինները։ Սա խմբի ամենաքննադատված շապիկներից է, սակայն այն ունի հատուկ իմաստ։
Ինչ է նշանակում։ Այս շապիկը խորհրդանշում է Queen խմբի պայքարը շոու բիզնեսի դաժան աշխարհի դեմ։ Այս ալբոմում խմբի անդամները ստիպված պարզեցրել են երգերը, որպեսզի դրանք ավելի հասկանալի լինեն լայն զանգվածների համար։

«Slave to the Rhythm»-ի շապիկը կազմված է Գրեյսի մի քանի լուսանկարներից, որոնք դասավորված են միմյանց վրա։
Ինչ է նշանակում։ Ալբոմի շապիկը որևէ առանձնահատուկ նշանակություն չունի, փոխարենը շապիկի «մեծ բերանները» մեդիայում մեծ տարածում են գտել, օրինակ՝ գերմանական Der Spiegel թերթի գովազդը Դոնալդ Թրամփի նկարով։

Nirvana-ի ալբոմի պատկերը ոգեշնչվել է ջրի մեջ ծննդաբերությունից։ Քանի որ այդ տեսարանը շատ դաժան էր՝ շապիկի վրա պատկերելու համար, նրանք որոշեցին օգտագործել լողավազանում լողացող նորածնի լուսանկարը։ Թղթադրամն ավելի ուշ է ավելացվել։ Լուսանկարի համար երեխայի ծնողները ստացել են 250 դոլար, իսկ լուսանկարը դարձել է դարի ալբոմի լավագույն շապիկներից մեկը։
Ինչ է նշանակում։ Երկրպագուները այստեղ փոխաբերություն են տեսնում. խումբը հայտնվել է իր համար նոր՝ մեծ փողերի միջավայր և հիմա պայքարում է շոու բիզնեսի շնաձկների հետ։

«Dangerous» ալբոմի շապիկի վրա պատկերված է Մայքլ Ջեքսոնի ողջ կյանքը։ Նկարիչն այս պատկերի վրա աշխատել է ավելի քան կես տարի։ Նրա վրա պատկերված նշանները մինչ այսօր էլ վեճերի առիթներ են հանդիսանում։
Ինչ է նշանակում։ Մայքլ Ջեքսոնը միտումնավոր կերպով չէր ասում, թե ինչ է խորհրդանշում նկարը։ Նա ցանկանում էր, որ յուրաքանչյուրը նրա մեջ սեփական որևէ բան տեսներ։ Եվ դա նրա մոտ ստացվեց։ Մասոններն այստեղ գաղտնի նշաններ են տեսնում, երկրպագուները տեսնում են համեմատություն շոու բիզնեսի և կրկեսի միջև։ Առաջինն աչքի ընկնող նշաններն են՝ չարի և բարու նշանները, տխուր ծաղրածուն, շրջված երկրագունդը։