Ֆրանսիայում ավելի քան հազար մարդ է մահացել գրիպի համաճարակից


20:20 , 8 փետրվար, 2019

Ֆրանսիայի բոլոր շրջաններն ընդգրկած գրիպի համաճարակը 2018 թ. հոկտեմբերից ի վեր 1100 մարդու կյանք է խլել՝ հաղորդում է The Local-ը:

«Բոլոր ցուցանիշները (գրիպի տարածման) աճում են` բժիշկների խորհրդատվությունները, շտապօգնության բաժանմունքներ այցելությունները, հոսպիտալացումը: Անցյալ շաբաթ գրիպի պատճառով շտապօգնության բաժանմունք հասցված 12.000 հիվանդներից մոտ 1800-ը հոսպիտալացվել են»,- ասվում է ազգային առողջապահական մարմնի` Sante Publique France-ի վերջին զեկույցում:

Հոսպիտալացվածների ամենախոշոր խումբը 75-ից բարձր մարդիկ են (43%), այնուհետև հինգ տարեկան երեխաները (15%):

Համաձայն ազգային առողջապահական մարմնի վերջին զեկույցի՝ համաճարակը դեռ չի հասել իր գագաթնակետին: