Քուվեյթում ամուսնությունից երեք րոպե անց նորապսակներն ամուսնալուծվել են


18:20 , 8 փետրվար, 2019

Քուվեյթում նորապսակներն ամուսնալուծվել են՝ ամուսնական արարողությունից 3 րոպե անց։ Այսպիսով, նրանց պատմությունն ամենակարճատևն է երկրի ամբողջ պատմության ընթացքում, գրում է Daily Mail-ը։

Սիրեցյալները դատարանի դահլիճում ամուսնական պայմանագիր են ստորագրել։ Փողոց դուրս գալուն պես հարսանցուն սայթաքել ու ընկել է։ Օգնելու փոոխարեն փեսացուն նրան «հիմար» է անվանել։ Առանց ոչ մի րոպե տատանվելու աղջիկը դատարանի դահլիճ է վերադարձել և ապահարզան պահանջել։

Շուրջ 200 օգտատեր մեկնաբանել է այդ լուրը։