Հայտնի է 2020-ի գլխավոր գույնը


18:00 , 8 փետրվար, 2019

Pantone միջազգային հետազոտական ինստիտուտի փոխնախագահ Լորի Փրեսմանը կանխատեսել է, որ 2020-ի գլխավոր գույնը կդառնա կապույտը, հաղորդում է Footwear News-ը։

Փրեսմանի խոսքով՝ ապագա դիզայներական հավաքածուների համար ոգեշնչման աղբյուր կհանդիսանան ծովային երանգները։ Բացի այդ, մոդելյորների ուշադրության կենտրոնում կլինեն նաև այլ բնական գույներ՝ ծաղկային, մարմնագույն, ինչպես նաև շագանակագույն «հողի երանգները»։

«Շագանակագույն երանգները կարևոր են ցանկացած գամայում և կահամալրվեն չորացրած ջրիմուռներով ու մամուռներով։ Սպիտակները ավազե երանգներն են, իսկ սևերը կլինեն խորը և խորախորհուրդ՝ նման օվկիանոսի խորքի մթությանը»,- ասել է նա։