Ինչ կքննարկեն ՌԴ-ի, Թուրքիայի և Իրանի նախագահները Սոչիում կայանալիք հանդիպմանը


15:40 , 8 փետրվար, 2019

Yerkir.am-ը գրում է.

ՌԴ, Թուրքիայի և Իրանի նախագահներ Վլադիմիր Պուտինը, Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Հասան Ռոհանին Սոչիում փետրվարի 14-ին սպասվելիք հանդիպմանը կքննարկեն իրավիճակն Իդլիբում, քաղաքական գործընթացը Սիրիայում և երկրից զորքերը դուրս բերելու ԱՄՆ-ի մտադրության հետևանքները: Այդ մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ ղեկավարի տեղակալ Սերգեյ Վերշինինը. հայտնում է РИА Новости-ն:

Նրա խոսքով`  կքննարկվեն նաև երկրի հետկոնֆլիկտային զարգացմանն,  հումանիտար աջակցութան ցուցաբերելու հարցերը: