Yerkir.am-ը գրում է.
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն կոչ է արել ավելի խիստ միջազգային սահմանափակումներ սահմանել Իրանի հրթիռային ծրագիրը զսպելու համար. հայտնում է РИА Новости-ն:
«Իրանի կողմից վերջին հրթիռային արձակումը ապացուցում է, որ Իրանի հետ միջուկային համաձայնագիրը ոչ մի կերպ չի զսպում երկրի հրթիռային ծրագիրը: Իրանը մարտահրավեր է նետում ՄԱԿ-ի ԱԽ-ին` մեծացնելով իր ներուժը բալիստիկ հրթիռների ոլորտում: Մենք պետք է վերականգնենք ավելի կոշտ սահմանափակող միջոցները` Իրանի հրթիռային ծրագրի զսպման համար»,- գրել է նա իր թվիթերյան էջում:
Իրանը մեկ ամսում հայրենական արտադրության երկու հրթիռ է արձակել: