Թբիլիսիում մի խումբ ադրբեջանցիներ պահանջում են ապամոնտաժել Արցախյան ազատամարտի մասնակից Միքայել Ավագյանի արձանը (Video)


14:46 , 8 փետրվար, 2019

Վրաստանի ադրբեջանցիները Թբիլիսիում գտնվող խորհրդարանի շենքի դիմաց Արցախյան ազատամարտի մասնակից Միքայել Ավագյանի հուշարձանի տեղադրման դեմ բողոքի ցույց են անցկացնում՝ պահանջելով արձանի ապամոնտաժումը: 

Ցույցը սկսվել է ժամը 14:00-ին: 

Հիշեցնենք, որ 2019 թվականի հունվարի 20-ին Ախալքալաքի մունիցիպալիտետի Բուղաշեն գյուղում տեղադրվել էր Արցախյան ազատամարտի մասնակից Միքայել Ավագյանի նոր հուշարձանը: 1994 թ.-ին կառուցված հին հուշարձանը վնասվել էր, և գյուղի բարերարը՝ Միքայել Ավագյանի ազգականը, միջոցներ էր հատկացրել նոր հուշարձանի համար: