Մանվել Գրիգորյանը տեղափոխվել է «Նաիրի» ԲԿ


13:10 , 8 փետրվար, 2019

Aysor.am-ը գրում է.

ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանը տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն։

«Մանվել Գրիգորյանն այս պահին հետազոտություն է անցնում», - Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Նաիրի» բժշկական կենտրոնի տնօրեն Անատոլի Գնունին։

Նա այլ մանրամասներ չհաղորդեց։