Եթե իմ ընտանիքի որևէ անդամի որևէ բան պատահի, մեղավորները կամ պատվիրատուները Մհերի գործի իրական բացահայտումից սարսափածներն են


13:23 , 8 փետրվար, 2019

Հայտարարություն վտանգի մասին

Սիրելի իրավագիտակից մարդիկ, տարածելը խրախուսելի է,

Վերջին շրջանում մեր իրավունքների իրացման դեմ հակաիրավական արշավը հոգեբանական ծանր հարված հասցրեց մեր ընտանիքին: Թեպետ ներման հարցը տապալվեց, այնուամենայնիվ, հետապնդումը, թշնամանքի սերմանումը, ատելության քարոզը, սպառնալիքները շարունակվում են: Այսինքն՝ այս հալածանքի պատճառներն ավելի խորն են, քան առաջին հայացքից թվում են, ուստի ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ՝ եթե իմ ընտանիքի որևէ անդամի ֆիզիկական առողջությանը կամ կյանքին որևէ բան պատահի, մեղավոր անձանց շրջանակը կամ պատվիրատուները Մհերի գործի իրական բացահայտումից սարսափածներն են: Այդ անձանց անունները կից փաստերով հատ առ հատ հանձնում եմ պետական համապատասխան կառույցներին, մի քանի իրական լրատվամիջոցի և այս տարիներին մեր թիկունքը ամուր պաշտպանող ընկերներիս:

Պայքարը շարունակվում է...