Նավթի համաշխարհային գներն աճում են


12:40 , 8 փետրվար, 2019

Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային առևտրի ընթացքում նավթի համաշխարհային գներն աճում են, փոխանցում է «Казинформ»-ը:

Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի ապրիլի մատակարարումների ֆյուչերսների գինն աճել է 0,87 դոլարով՝ հասնելով մինչև 61,68 դոլար մեկ բարելի դիմաց:

WTI տեսակի նավթի մարտի  մատակարարումների ֆյուչերսային գործարքների գինը Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) աճել է 1,37 դոլարով և կազմում է 52.64 դոլար մեկ բարելի դիմաց։