Կխնդրեի ծրագրում ոչ թե թվեր, այլև թեզեր ման գալ. Հակոբ Արշակյան


11:50 , 8 փետրվար, 2019

Panorama.am-ը գրում է.

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը կոչ է անում կառավարության ծրագրում միայն թվեր չփնտրել:

Գործադիրի նիստից հետո լրագրողների հետ զրույցում նախարարն ասաց, որ ծրագրում թվեր քննարկվել  և առաջադրվել են:

«Այն կբնութագրեի նախաձեռնողական և ռիսկ վերցնելու ծրագիր: Մեր  տեսլականն ամբողջությամբ պարփակված է ծրագրում ու կխնդրեի ոչ միայն թվեր, այլև թեզեր ման գալ և տեսնել՝ ինչպիսի տեսլական ունի կառավարությունը Հայաստանի զարգացման հետ կապված», - ասաց Հակոբ Արշակյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ