«Հրապարակ». ՊՆ բուժծառայության վարչու­թյան պետի պաշտոնին հավակնում է Կանազի կայազորային-կլինիկական հոսպիտալի նախկին տնօրեն Սահակ Օհանյանը


09:30 , 8 փետրվար, 2019

«Որոշ տեղեկություններով՝ ՊՆ բուժծառայության վարչու­թյան պետի պաշտոնին հավակնում է Կանազի կայազորային-կլինիկական հոսպիտալի նախկին տնօրեն Սահակ Օհանյանը, որը եղել է նաև Կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի ղեկավար:

Հիշեցնենք, որ Սահակ Օհանյանի անունը մամուլում մշտապես շրջանառվել է տհաճ միջադեպերի համատեքստում, նրա մասին գրվեց, որ 2013-ին Կանազի հոսպիտալում զինվորների է ծեծել: Իսկ ՊՆ բուժծառայության ներկայիս պետը Գայանե Հովհաննիսյանն է»,-գրում է թերթը: