ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ժողովրդականության վարկանիշը հասել է ռեկորդային ցածր ցուցանիշի՝ 40%-ի: Այդ մասին են վկայում «Morning Consult»-ի հարցման արդյունքները:
Ընկերության տվյալներով, հարցվողների 55%-ը դժգոհ է Թրամփի գործունեությունից:
Ինչպես նշվել է, ԱՄՆ 27 նահանգներում Թրամփի քաղաքականության հակառակորդները մեծամասնություն են կազմում:
Միևնույն ժամանակ, դեմոկրատների շրջանում Թրամփի հավանության վարկանիշը նվազել է՝ հասնելով 12%-ի:
Ավելի վաղ լրատվամիջոցները հաղորդել են, որ վերջին յոթ տարիներին ԱՄՆ կառավարությունն առավել կոռումպացվածն է ճանաչվել: