3 միջոց՝ բացասական մտքերի մեջ չխորտակվելու համար


03:05 , 8 փետրվար, 2019

Տառապանքը մեղմացնելու համար իրավիճակին նայեք նորովի, քայլեք կամ զբաղվեք ստեղծագործությամբ։

Փոխեք մարմնի լեզուն

Բացասական էմոցիաների ժամանակ ուշադրություն դարձրեք ձեր մարմնին։ Նայեք ձեր երեսին՝ բերանի իջեցված անկյուններ, մռայլ ճակատ։ Ինչպե՞ս եք պահում ձեր մեջքը։

Եթե ձեր գլխում բացասական մտքեր են կուտակվել, ապա մարմնին իրեն պահում է այդ մտքերին համապատասխան։ Իսկ երբ այդպիսի մտքերը դառնում են մշտական, այն սովորում է այդ դիրքին։ Հավանաբար դուք տեսած կլինեք անտարբերության կամ ատելության դիմակով մարդկանց, որը պահպանվում է ցանկացած իրավիճակում։

Այն աշխատում է նաև հակառակ ուղղությամբ․ կծկված մարմնի դիրքը և մռայլ դեմքը չեն կարող լավ տրամադրություն ստեղծել, այդ պատճառով վատ մտքերից ազատվելու ձեր առաջին քայլը պետք է լինի կեցվածքի և դեմքի արտահայտության փոփոխումը։ Ուղղեք մեջքը և ուսերը, հասկացեք, թե մարմնի որ հատվածում է կուտակվել լարվածությունը և թուլացեք, ժպտացեք։ Արդեն մի քանի ակնթարթ հետո դուք կզգաք դրական փոփոխությունը։

Կանգնեցրեք մտքերի հոսքը

Դժվար է որևէ բան որոշելը, եթե ձեր գլխով մեկ րոպեում հազարավոր մտքեր են անցնում։ Եթե կանգնել եք բացասականի վրա, փորձեք ընդամենը մեկ րոպե ոչնչի մասին չմտածել։ Ուշադրություն դարձրեք, թե ինչ է տեղի ունենում ձեր գլխում, ինչպիսի մտքեր են այնտեղ գերիշխում, և դուք կկարողանաք փոխել իրավիճակը։

Զբաղվեք ստեղծագործությամբ

Եթե ձեզ վրա բացասական մտքերի հոսք է սկսվել, մի որոշ ժամանակ ստեղծագործությամբ զբաղվեք։ Այն աշխատում է ինչպես շփումը, սակայն մեկ բացառությամբ՝ ստիպված չեք լինի ձեր խնդիրներով ծանրաբեռնել ուրիշներինն։