Քննարկվել են հայ-ռուսական երկկողմ ռազմատեխնիկական համագործակցության ընթացիկ ծրագրերը


00:05 , 8 փետրվար, 2019

Մոսկվա կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը փետրվարի 7-ին հանդիպել է ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության տնօրեն Դմիտրի Շուգաևի հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ռուսական երկկողմ ռազմատեխնիկական համագործակցության  ընթացիկ ծրագրերը և 

հետագահամագործակցությանուղենիշները։ Երկուստեք նշվելէ ոլորտի կարևորությունը և համագործակցության  բարձր մակարդակը։