Զարմանալի է, որ կառավարության ծրագրում հայ-թուրքական հարաբերություններին որևէ անդրադարձ չի կատարվել.Կիրո Մանոյան


20:40 , 7 փետրվար, 2019

Aysor.am-ը գրում է.

Զարմանալի է, որ կառավարության ծրագրում հայ-թուրքական հարաբերություններին որևէ անդրադարձ չի կատարվել, Aysor.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի անդամ, Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը։

Հարցին՝ արդյոք համարժեք չէ՞ հայկական կողմի նման դիրքորոշումը՝ հաշվի առնելով, որ Թուրքիան այսօրվա դրությամբ զրո հետաքրքրություն է ներակայացնում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման խնդրին, Կիրո Մանոյանը պատասխանեց.

«Ոչ, որովհետև, եթե մենք չենք անդրադառնում, նշանակում է՝ մեզ համար էլ կարևորություն չունի։ Այդ դեպքում Թուրքիայի կեցվածքն արդարարցված կլինի։ Կստացվի, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կարևոր չէ ոչ միայն իր, այլև Հայաստանի համար։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ