2009 թվականին նա գլխավոր դերն է ստացել «Վիկտորյան հաղթողն է» հեռուստասերիալում: 2013 թվականին նա թողարկել է իր դեբյուտային ալբոմը՝ Yours Truly-ն, իսկ 2016 թվականի նոյեմբերին American Music Awards երաժշտական մրցանակին է արժանացել «Տարվա արտիստ» գլխավոր անվանակարգում: 2017 թվականին երգչուհին օգնել է բարեգործական համերգ կազմակերպել Մանչեսթրում՝ ի օգնություն այն ահաբեկչության հետևանքով տուժածների ու զոհվածների ընտանիքների, որը տեղի է ունեցել իր ելույթից հետո: Grammy-ի 61-րդ մրցանակաբաշխությունը տեղի է ունենալու փետրվարի 10-ին Լոս Անջելեսում (Կալիֆոռնիայի նահանգ): Միջոցառումն անցկացվելու է Staples Center մարզական-ժամանցային համալիրում: Ռեփ-կատարող Քենդրիք Լամարը և նրա գործընկեր Օբրի Դրեյք Գրեմը, որը հայտնի է որպես Drake, առաջատարներն են անվանակարգերի թվով: Լամարը Grammy մրցանակի է հավակնում ութ կատեգորիայում, Drake-ը՝ յոթ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: