Անսպասելի շրջադարձ. Հեյդեն Պանետյերը դստերը տվել է Վլադիմիր Կլիչկոյին. լրատվամիջոցներ


22:15 , 7 փետրվար, 2019

Հայտնի է դարձել, որ ուկրաինացի բռնցքամարտիկ Վլադիմիր Կլիչկոյի և հոլիվուդյան դերասանուհի Հեյդեն Պանետյերի դուստրը տեղափոխվել է Ուկրաինա: Այն, որ այժմ 4-ամյա Քայա Եվդոկիա Կլիչկոն ապրելու է հոր հետ, US Weekly պարբերականին հաղորդել է զույգի նեղ շրջանակից աղբյուրը:

«Նա հասկանում է, որ հիմա լավագույն ժամանակը չէ, որպեսզի երեխան ապրի իր հետ: Սա տխուր իրավիճակ է»,- ասել է պարբերականի զրուցակիցը:

Քայա Եվդոկիայի հոր մոտ տեղափոխվելու լուրը հանրության համար մեծ անակնկալ չի եղել, քանի որ վերջերս Հեյդեն Պանետյերին ավելի հաճախ են նկատում նոր ընկերոջ ընկերակցությամբ՝ հարբած վիճակում: Ի դեպ, 42-ամյա Վլադիմիր Կլիչկոյին դստեր դաստիարակության հարցով օգնում է նրա մայրը և երեխայի տատիկը՝ Նադեժդա Ուլյանովնան:

Հեյդենը և Վլադիմիրը բաժանվել են 2018թ.-ին: Վլադիմիր Կլիչկոյի անձնական կյանքի մասին տեղեկություններ չկան, իսկ Հեյդեն Պանետյերը հանդիպում է 28-ամյա դերասան Բրայան Հիկերսոնի հետ:

Եվ դժվար չէ նկատել, թե ինչպես է Պանետյերը փոխվել Կլիչկոյի հետ բաժանումից հետո. դերասանուհին նկատելիորեն գիրացել է: