Նախարարությունը աշխատունակ է համարել 38 կգ կշռող ծերունուն


20:00 , 7 փետրվար, 2019

Անգլիայում 38 կգ քաշ ունեցող 64-ամյա Սթիվեն Սմիթը հիվանդանոց է ընկել, սակայն ստիպված է եղել ապացուցել, որ ի վիճակի չէ աշխատել՝ գրում է Liverpool Echo։

Հյուծված անգլիացին հիվանդանոց է ընկել ծայրահեղ վիճակում։ Նա թոքերի հիվանդություն ունի, որը նրան խանգարում է շնչել, և օստեոարտրոզ, որի պատճառով տղամարդը գրեթե չի քայլում։

Չնայած այդ ամենին՝ ծերունին բժիշկներին խնդրում էր իրեն բաց թողնել, որպեսզի ապացուցի տեղի աշխատանքի և թոշակների նախարարությանը, որ ինքն անաշխատունակ է։ Ֆինանսական նպաստ ստանալու նրա հայցերը մի քանի անգամ մերժվել են այն բանի պատճառով, որ նրան աշխատունակ են համարել։