Ամենադաժան ու սարսափելի կինը պատմության մեջ. Ջորջիա Տան՝ «Մահվան հրեշտակը»


22:45 , 7 փետրվար, 2019

Նայելով այս կնոջ անմեղ լուսնակարին՝ դժվար թե ինչ-որ մեկը կռահի, որ նա առևանգում էր երեխաներին և սպանություններ էր կատարում։ Ջորջիա Տանն իր ողջ կյանքի ընթացքում առևանգել է ավելի քան 5 հազար երեխայի որդեգրման բնագավառում բիզնես կազմակերպելու նպատակով։ Այս զբաղմունքը նրան մի քանի միլիոն դոլար է բերել։ Կինը կործանել է անթիվ ճակատագրեր, ինչի համար պետք է ծանրագույն պատժի արժանանար։ Սակայն ճակատագիրը խղճաց Ջորջիային. դատավարությունից քիչ ժամանակ անց հանցագործը մահացավ քաղցկեղից։

Ինչո՞ւ գործը մեծ հնչեղություն ստացավ

Այս պատմությունն այսքան շոկային չէր լինի, եթե մայրերից գողացված երեխաները չորդեգրվեին հոլիվուդյան աստղերի կողմից։ Ասվածի վառ օրինակ է դերասանուհի Ջոան Քրոուֆորդը, ով որդեգրել էր երկվորյակ աղջիկների։ Դիք Պաուելն ու Ջուն Էլիսոնը ևս ծնողներ են դարձել՝ շնորհիվ տիկին Տանի «ծառայության»։

Հաճախորդների շարքում էր նաև Նյու Յորքի քաղաքապետը, որը 1935 թ. մի տղայի որդեգրեց։ Բացի դրանից՝ նա անգամ որդեգրման մասին տեղի օրենսդրության մեջ փոփոխություններ էր կատարել, որոնք հօգուտ նրա էին գործելու։ Ջորջիան այս գործարքներից մեծ գումարներ էր աշխատում։

Ալմա Սիփլի կոտրված ճակատագիրը

Երբ Ալմա անունով միայնակ մոր 10 ամսական դուստրը հիվանդացավ, կինն անելանելի վիճակում հայտնվեց, քանի որ փոքրիկին ի վիճակի չէր հիվանդանոց տանելու։ Սակայն նույն երեկոյան դուռը թակեց ինչ-որ մեկը... Ալման բացեց դուռը և տեսավ մի հաճելի, տարեց կնոջ, որը ներկայացավ որպես մանկատան տնօրենի ներկայացուցիչ։ Հյուրը միայնակ մորն օգնություն առաջարկեց։ Նա համոզում էր որոշ ժամանակով երեխային մանկատուն հանձնել, որտեղ վերջինիս անվճար բժշկական օգնություն կցուցաբերեին։ Ալման հավատաց կնոջը և իր դստերը նրան վստահեց։ Մի քանի օր անց մայրն իմացավ, որ փոքրիկը մահացել է։ Սակայն վերջինս, բարեբախտաբար, իրականում կենդանի էր, և դրա մասին Ալման իմացավ միայն 45 տարի անց։ Ջորջիա Տանը, ով իրականում այդ հյուրն էր, վաճառել էր փոքրիկին մեկ այլ ընտանիքի, որն ապրում էր Օհայո նահանգում։

Ծաղկող բիզնես

Հանցագործի օգնականները կոռումպացված դատավորներ էին, քաղաքական գործիչները և հետախույզներ։ Երեխաներին առևանգում էին հենց փողոցներում, օրինակ՝ երբ նրանք վերադառնում էին զբոսանքից կամ դպրոցից։ Կեղծ փաստաթղթերի ձևակերպումից հետո երեխաները վերջնականապես կորցնում էին կապն իրենց իրական ծնողների հետ։

Տիկին Տանի բիզնեսի ծաղկման շրջանում Մեմֆիսում երեխաների մահացության կտրուկ աճ գրանցվեց։ Ջորջիան գումար էր վաստակում ոչ միայն որդեգրություններ կազմակերպելով։ Շատ հաճախ առևանգված երեխաներին նա ստրկության էր հանձնում։ Որոշ երեխաներին ճակատագրերը հանձնվում էին պեդոֆիլների և բռնաբարողների ձեռքերում։

«Բիզնեսի» պատմությունը

Ջորջիա Տանը ծնվել էր հարուստ մարդկանց ընտանիքում։ Աղջկա հայրը ազդեցիկ և դաժան մարդ էր, որը չէր կարող իր ազդեցությունը չունենալ դստեր դաստիարակության վրա։ Մի անգամ Ջորջիան ավտովթարի ենթարկվեց, որի արդյունքում ոտքի ծանր վնասվածք ստացավ։ Դրա պատճառով աղջիկը ստիպված էր շատ լայն հագուստ կրել, որպեսզի տարօրինակ քայլվածքը շատ չնկատվեր։

Ծնողների հետ բարդ հարաբերությունները Ջորջիային ստիպեցին կտրվել ընտանիքից։ Աղջիկը որոշեց ինքն իրեն փորձել հասարակական աշխատանքներում, քանի որ հետաքրքրված էր հասարակությամբ։ Ավելի ուշ Ջորջիան անգամ սեփական տեսությունը մշակեց, համաձայն որի՝ աշխարհը պետք է կառավարեին հարուստ մարդիկ, իսկ աղքատները պետք է նրանց ենթակայության տակ գտնվեին։

Միսիսիպիի մանկատներից մեկում աշխատանքի ժամանակ Ջորջիան որոշեց գումար վաստակել անօրինական որդեգրություններ ձևակերպելով։

Տանի առաջին զոհը Ռոուզ Հարվին էր։ Կինը տառապում էր շաքարային դիաբետով և ինքնուրույն դաստիարակում էր 2-ամյա որդուն։ Նախկին ամուսնու հետ Ռոուզը բարդ հարաբերությունների մեջ էր, ինչից էլ օգտվեց խորամանկ Ջորջիան։ Նա երեխայի հորից Ռոուզին ծնողական իրավունքից զրկելու թույլտվություն էր վերցրել։ Մի օր էլ Ջորջիան երեխային վերցրեց հենց տան դիմաց գտնվող խաղահրապարակից և ուղարկեց նրան նոր ընտանիք՝ դրա համար առանց որևէ պատասխանատվության ենթարկվելու։

Վեսթերն-Սթեյթ հոգեբուժարանը տիկին Տանի սիրելի վայրն էր։ Հիվանդներից խլում էին երեխաներին, և Ջորջիան նրանց վաճառում էր այլ ընտանիքների։ Այդ բուժական հաստատությունում գտնվող հոգեկան հիվանդ կանանց ստիպում էին սեռական հարաբերություն ունենալ պահակների և տեղի բնակիչների հետ, որպեսզի արդյունքում երեխաներ ծնվեին, ու զարգանար Ջորջիայի բիզնեսը։

Թենեսիի մանկատանն աշխատելը ճակատագրական դարձավ հանցագործի համար։ Աշխատանքային գործունեությունը Ջորջիային թույլ էր տալիս մեծ կապեր հաստատել։ Մեմֆիսի քաղաքապետի օգնութամբ նա անգամ կարողացավ սեփական մանկատունը հիմնել։

Ավելի ուշ Ջորջիային սկսեց օժանդակել նրա սիրեցյալը, ում անունը Էն էր։ Վերջինս հետևում էր երեխաների ընտանիքներին և հարմար պահին առևանգում էր երեխաներին։

Տանը նա զբաղվում էր երեխաների վաճառքով, որոնք կոռումպացված բուժքույրերի օգնությամբ անհետանում էին ուղիղ ծննդատներից։ Նորաթուխ մայրերը ողբում էին իրենց երեխաների մահը և չէին էլ պատկերացնում, որ նրանց երեխաներին իրականում վաճառվել են այլոց։

Մեմֆիսում բնակվող թխամաշկ երեխաների բախտը բերում էր, քանի որ Ջորջիան նրանց վրա ուշադրություն չէր դարձնում և նրանց համարում էր «անեկամտաբեր ապրանք»։ Տանի զոհերը կապուտաչյա, շիկահեր, հրեշտակային տեսք ունեցող երեխաներն էին։

Ջորջիայի մանկատունն ամենաիրական ու ամենասարսափելի վայրն էր յուրաքանչյուր երեխայի համար։ Երեխաների հետ այնտեղ չափազանց դաժան էին վերաբերվում։ Ինքը՝ Ջորջիան, բռնության էր ենթարկում փոքրիկ աղջիկներին և երբեմն էլ սպանում ոմանց։ Տանը խլել է ավելի քան 50 երեխայի կյանք։

Ցինիզմ

Ամենասարսափելին այն էր, որ Ջորջիան շատ հարգված էր ԱՄՆ-ում։ Նա անթիվ խրախուսական ու դրական արձագանքներ էր ստանում ռադիոյով և մամուլում։ Էլեոներա Ռուզվելտը Տանի հետ քննարկել է սոցիալական քաղաքականության որոշ հիմահարցեր։

Սակայն նախկին հարյուրամյակի 40-ական թվականներին իշխանությունները նկատեցին երեխաների մահացության գերաճը։ 1950-ին Տանի բիզնեսի լիարժեք ստուգում անցկացվեց, որից հետո բոլորը սարսափի մատնվեցին։

Բանը հասավ քրեական աղմկահարույց դատավարությանը։ Ջորջիա Տանին սկսեցին անվանել «Մահվան հրեշտակ»։ Նա դատավարությունից օրեր անց մահացավ քաղցկեղից։