Թրամփը դեմոկրատներին մեղադրել է ոտնձգության մեջ


17:20 , 7 փետրվար, 2019

Yerkir.am-ը գրում է.

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը արձագանքել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի` հետախուզության հարցերով հանձնաժողովի նախագահ Ադամ Շիֆի հայտարարությանն այն մասին, որ ՌԴ-ի հետ կապերի առնչությամբ հետաքննությունը կվերսկսվի. հայտնում է Газета.ру-ն:

Թրամփի խոսքով` Շիֆը հայտարարել է, որ որևէ ապացույց չի գտել Ռուսաստանի հետ «պայմանավորվածության» վերաբերյալ,  իսկ այժմ պատրաստվում է հետազոտել նախագահի կյանքը, ֆինանսները, թեև չունի դրա համար ոչ մի հիմք: «Նման բան նախկինում երբեք չի եղել: Անսահման ոտնձգություն»,- գրել է նա իր թվիթերյան էջում: