Արդյո՞ք երեխան պետք է քնի ծնողների հետ


22:30 , 7 փետրվար, 2019

Այն, ինչ հիմնականում կապված է երեխայի հետ, միշտ գտնվում է ծնողների ուշադրության կենտրոնում: Այս անգամ հարցը հետևյալն է՝ արդյո՞ք երեխան պետք է միայնակ քնի հենց ծնված պահից, թե՞ մոր հետ: Ահա վերջին հետազոտությունների արդյունքները: 

Նիլս Բերգմանը, ով Հյուսիսային Աֆրիկայի համալսարաններից մեկում մանկաբույժ-գիտնական է, եկել է այն եզրակացության, որ երեխայի առանձին քնելն այդքան էլ ճիշտ չէ: 

Երեխան առնվազն 3 տարի պետք է քնի մոր հետ, որպեսզի երեխայի մոտ ձևավորվի ծնողների նկատմամբ վստահություն: Այսպես երեխան ավելի պաշտպանված է զգում իրեն:

Բացի այդ՝ երեխաները, ովքեր առանձին են քնում, գիշերվա ընթացքում ավելի հաճախ են առաջանում: 

Իսկ այն երեխաները, ովքեր լավ են քնում, ավելի զարգացած են թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեպես:

Սակայն պետք է նշել, որ այսպես ավելի շատ է մահացության ռիսկը: Աշխատեք վերացնել ավելորդ բարձերը և այլ խանգարող իրերը, որոնք կխանգարեն քնին:

Related image