Հանրապետության որոշ ավտոճանապարհների թույլ ձյուն է տեղում


15:30 , 7 փետրվար, 2019

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 7-ին՝ ժամը 15:00-ի դրությամբ, Ախուրյանի, Աշոցքի, Ապարանի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Թալին-Մաստարա-Լանջիկ ճանապարհահատվածում թույլ ձյուն է տեղում:

Վարդենյաց լեռնանցքը ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: