«Ուզում եմ բոլորիդ կոչ անել համացանցում հայերեն տեքստերը գրել հայատառ». Նիկոլ Փաշինյան


15:33 , 7 փետրվար, 2019

Սիրելի՛ հայրենակիցներ, հասարակական նախաձեռնությամբ 2012 թվականից ի վեր փետրվարի 7-ը հռչակվել է համացանցում հայատառ գրելու օր:

Այս առումով ինձ համար բոլոր օրերն էլ փետրվարի 7-ն են, եւ ուզում եմ բոլորիդ կոչ անել համացանցում հայերեն տեքստերը գրել հայատառ:

Դա առավել հարգալից մոտեցում է ոչ միայն մեր ազգային հանճարի՝ Մեսրոպ Մաշտոցի, այլեւ բոլոր այն օգտատերերի նկատմամբ, ովքեր ձեր գրառումները կարդում են:)