Պաշտպանելով խորհրդարանական պետության գաղափարը՝ չէի ցանկանա, որ դրա սահմանների ընդարձակումը խոցելի լինի իրավական տեսանկյունից


14:32 , 7 փետրվար, 2019

Պաշտպանելով խորհրդարանական պետության գաղափարը՝ միաժամանակ, չէի ցանկանա, որ այդ հասկացության սահմանների անհարկի ընդարձակումը խոցելի լինի իրավական տեսանկյունից:

Այո, երկու ձեռքով կողմ եմ, որ գործադիրն իր յուրաքանչյուր քայլի համար հաշվետու լինի օրենսդիրին, սակայն միմիայն օրենքի շրջանակներում...

Որևէ խորհրդարանական խմբակցություն իրավասու չէ որևէ պաշտոնյայի «կանչելու» ԱԺ՝ բացատրություն տալու։
Եթե չկա լիագումար նիստում Կառավարության հարցուպատասխան, օրենքով սահմանված կարգով ստեղծված Քննիչ հանձնաժողով կամ հրավիրված խորհրդարանական լսում, ապա ԱԺ ներկայանալը և բացատրություն տալը որևէ պաշտոնյայի պարտականությունը չէ։ Դրա համար անհրաժեշտ է «ԱԺ» կանոնակարգ սահմանադրական օրենքում կատարել փոփոխություններ, հակառակ դեպքում այդ պաշտոնյաները հանգիստ կարող են մերժել ու չգալ, ինչի համար որևէ իրավական հետևանք վրա հասնել չի կարող։