Ստամբուլի տեքստիլի գործարաններից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել (Photo, Video)


13:40 , 7 փետրվար, 2019

Tert.am-ը գրում է.

Ստամբուլի Սանջաքթեփե շրջանում խոշոր հրդեհ է բռնկվել տեքստիլի գործարաններից մեկում, այս մասին գրում է թուրքական «Այդընլըք» պարբերականը: 

Դեռևս անհայտ պատճառներով բռնկված հրդեհն արագ տարածվել է ու հասել հարևան շենքերին: Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել Սանջաքթեփեի Յոնիդողան թաղամասում, շրջակա շենքերում գտնվողները տարհանվել են:

Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարական ջոկատները շարունակում են աշխատել: Հայտնի է, որ գործարանի շենքն ամբողջությամբ այրվել է:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ