Խաբարովսկի երկրամասում -50 աստիճան սառնամանիք է գրանցվել


12:30 , 7 փետրվար, 2019
Ռուսաստանի Դաշնության Խաբարովսկի երկրամասի Վերխնեբուրեինսկի շրջանում -50 աստիճան սառնամանիք է գրանցվել: Այս մասին РИА Новости գործակալությանը հայտնել է երկրամասի օդերևութաբանական կենտրոնի երկարաժամկետ կանխատեսումների բաժնի ղեկավար Գալինա Բրինցևան:

Մասնագետի խոսքով՝ Խաբարովսկի երկրամասում օդի միջին ջերմաստիճանը -27 է: Նման սաառնամանիքն այս երկրամասի համար անոմալ է: Հյուսիսային և կենտրոնական շրջաններում օդի նման ցածր ջերմաստիճան գրանցվում է հազվադեպ՝ տասնամյակը մեկ:

Բրինցևան նշել է, որ ցրտերը 5 օրից ավելի չեն տևի: Փետրվարի 9-ից ցիկլոնը կթուլանա, և հաջորդ շաբաթ օդի ջերմաստիճանը կբարձրանա: