«Հունվարին, նախորդ տարվա համեմատությամբ, ՃՏՊ հետեւանքով զոհերի էական նվազում ունենք». Նիկոլ Փաշինյան


11:36 , 7 փետրվար, 2019

Հունվարին, նախորդ տարվա հունվարի համեմատությամբ, ճանապարհատրանսպորտային պատահարների հետեւանքով զոհերի էական նվազում ունենք:

Ճիշտ է, պատահարների ու դրանց հետեւանքով վիրավորների թիվն աճել է, բայց նաեւ ավտոմեքենաների թվի աննախադեպ աճ ենք ունեցել 2018-ին:

ՃՏՊ-ների եւ դրանց հետեւանքով վիրավորվածների թվին դասվում են նույնիսկ ամենաթեթեւ դեպքերը, այնպես որ, իմաստ ունի առաջնակի ուշադրություն դարձնել զոհերի թվին:

Եւ այս առումով դինամիկան հուսադրող է: