«Ժողովուրդ». Նոր բացահայտումներ. Եղվարդի քաղաքապետի որոշմամբ՝ 2016 թ. 1000-րդ ամուսնացող զույգին տրամադրվել է տուրիստական փաթեթ դեպի Դուբայ


10:40 , 7 փետրվար, 2019

«Մինչ հասարակական-քաղաքական շրջանակներն ակտիվ քննարկում են տարեվերջին պետական համա­կարգի ներկայացուցիչների պարգևատրման թեման, պարզվում է՝ նախկին իշխանությունների օրոք գու­մարների մսխման շատ ավելի վատ դեպքեր են եղել:

Օրինակ՝ Կոտայքի մարզպետարանը ստուգումներ է իրակա­նացրել Եղվարդի համայնքապետարանում ու պարզել, որ քաղաքապետ Նորայր Սարգսյանի որոշմամբ՝  դեռ 2016թ. Տեառնընդառաջ համաքաղաքային տոնակատարության մասնակիցների՝ որպես հոբելյանական հազա­րերորդ զույգի, տրամադրվել է տուրիստական ճամփորդության փաթեթ դեպի Դուբայ, փաթեթի արժեքն էլ կազ­մել է 577 հազար դրամ:

Բայց մարզպետարանը արձանագրել է, որ բացակայել են զույգի անձը հաստատող փաս­տաթղթերի պատճենները: Այսինքն՝ պարզ չէ, թե իրականում ովքեր են համայնքի հաշվին Դուբայ գնացել:

Բացի այդ, համայնքի միջոցներից 500 հազար դրամ վճարվել է Եղվարդի թիվ 14 ավագ դպրոցի տնօրեն Ռազմիկ Սիմոնյանին այն դեպքում, երբ համաձայն համայնքի ղեկավարի համապատասխան որոշման կից հավելվածի՝ նշ­ված գումարները պետք է տրամադրվեին հինգ դասղեկների:

Նշենք, որ Ն. Սարգսյանը Եղվարդի համայնքապետն է 1999թ. և պաշտոնավարման ընթացքում հասցրել էր համալրել ՀՀԿ շարքերը»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: