«Սեփականատիրոջ ցանկությամբ` նաեւ ցանկանում էր» Տ․Մարգարյան


12:31 , 10 հունիս, 2013
Արաաա, էս ինչ խնդալու ա, ցիրկը քանդեցին՝ տեղափոխեցին քաղաքապետարան:

Նիստից հետո քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատասխանեց լրագրողների մի քանի հարցերին:
Անդրադառնալով Փակ շուկայի խնդրին` Մարգարյանը հետեւյալ բացահայտումը արեց. - «Սեփականատիրոջ ցանկությամբ` նաեւ ցանկանում էր, որ բազմաբնակարան շենք կառուցի, արգելվեց այդ կառույցը, եւ ընդհանրապես չի քննարկվել նման նախագիծ, եւ փորձեցինք այդ աշխատանքները մեր կողմից` քաղաքապետարանի կողմից լիազորված իրականացնել, եւ երեկվանից սկսվեցին ապամոնտաժման աշխատանքները»:
«Միանշանակ` ովքեր օրենքը խախտեցին, ովքեր փորձեցին մեր Երեւան քաղաքի
Տարոն Մարգարյանը պատասխանում է լրագրողների հարցերին, Երեւան, 8-ը հունիսի, 2013թ.
ճարտարապետությունը եւ դիմագիծը փչացնել, անպայման օրենքի շրջանակներում պատժի կենթարկվեն», - հայտարարեց քաղաքապետը:

Նորից կարդացեք, թող հնչի ոսկեղենիկ հայերենը Սեփականատիրոջ ցանկությամբ` նաեւ ցանկանում էր, որ բազմաբնակարան շենք կառուցի, արգելվեց այդ կառույցը

Ուրեմն, ընգեր քաղաքապետ, վատ-վատ բառեր չեմ գրի (չնայած մտածում եմ), ամոթ ա, ուղղակի միտքը ասեմ․ 
էդ բազմաբնակարան բազմահարկ շենքը էդ մեղմ ասած սեփականատերը վաղուց կառուցել-վերջացրել ա, գնա ինքդ նայի (չնայած մեկը տենց գնաց, բան չտեսավ, երեւի տեսողության պրոբլեմ ուներ կամ ավելի լուրջ մտավոր խնդիրներ):

Ինչ վերաբերում է «Սիրուն չի - 2» օպերացիային, ապա էդ հեքիաթը ուրիշ տեղ պատմեք կամ էլ պատասխանեք․

- ո՞վ է որոշել, ու՞ր ա որոշումը.
- ի՞նչն ա ապամոնտաժվելու
- արդյո՞ք վերականգնվելու է ներքին կառուցվածքը (այսօրվա վիճակով շենքի գրեթե 2/3 ավիրած է)
- ո՞վ եւ ի՞նչ մեխանիզմով է պատժվելու, ե՞րբ է համաձայն օրենքի հարուցվելու քրեական գործ կառուցապատողի, սեփականատիրոջ, պատասխանատու մարմինների նկատմամբ
- ու՞մ հաշվին են կատարվելու քանդման եւ վերականգնման աշխատանքները, բոլորին պարզ է, որ դա չի կարող լինել բյուջեն, չէ՞, նորից եմ հարցնում․ ՀԱՍՏԱՏ ԵՍ ՉԵՄ ՎՃԱՐԵԼՈՒ, ՉԷ՞: