Ռեդկլիֆը բացահայտել է խաբեությունը «Հարի Փոթերը և փիլիսոփայական քարը» ֆիլմում


05:30 , 7 փետրվար, 2019

Դենիել Ռեդկլիֆը խոստովանել է, որ «Հարի Փոթերը և փիլիսոփայական քարը» ֆիլմի նկարահանումների ժամանակ դերասանները կեղծ ատամներ են կրել, հաղորդել է «Ցարգրադ» կայքը:

Դերասանն ասել է, որ նկարահանումների ժամանակ բոլոր երիտասարդ դերասանները կեղծ ատամներ են կրել: Դա անհրաժեշտ է եղել չնախատեսված միջադեպերից խուսափելու համար, քանի որ փոքր դերակատարների մեծամասնությունը կաթնային ատամները դեռ լիովին չէին փոխարինել հիմնականով: Հետևաբար, երբ կաթնային ատամն ընկյնում էր այն փոխարինում էին կեղծով:

Image result for фильме «Гарри Поттер

«Երբ նկարահանման հրապարակում 10-ամյա 20 երեխա կա, անհրաժեշտություն է առաջանումում բոլորի համար փոխարինող ատամներ պատրաստել»,- ասել է Դանիել Ռեդկլիֆը:

Նրա խոսքերով, ֆիլմն ուշադիր դիտելու դեպքում, կարելի է նկատել, որ որոշ կադրերում դերասանների որոշ ատամները չկան, որոնք հայտնվում են հետագա կադրերում:

Image result for фильме «Гарри Поттер