10 մթերք` առողջ սիրտ ունենալու համար


05:46 , 7 փետրվար, 2019

Առողջ սիրտ ունենալու համար հարկավոր է մեծ ուշադրություն դարձնել առաջին հերթին սննդին: Սննդակարգում պետք է մեծ տեղ զբաղեցնեն վիտամիններով, հանքանյութերով, մանրաթելերով հարուստ սննդատեսակները: Չի կարելի օգտագործել ճարպեր, շաքար և նատրիում: Դրանք խոլեստերին են առաջացման հիմնական պատճառներից են:

Իսկ թե ինչ պետք է ուտել, ներկայացնում ենք ստորև`

1․ ընկույզ, 
2․ վարսակի փաթիլներ, 
3․ հատապտուղներ, 
4․ սպանախ, 
5․ հատիկավորներ (սիսեռ, լոբի), 
6․ կտավատի սերմ, 
7․ լոլիկ, 
8․ կարմիր գինի, 
9․ սաղմոն, 
10․ սև շոկոլադ:

Առողջ սիրտ ունենալու համար մասնագետները խորհուրդ են տալիս անպատճառ առավոտյան նախաճաշել: Նախաճաշից առաջ օգտակար են թեթև վազքն ու հեծանիվ վարելը: Դրանք նպաստում են արյան շրջանառությանը և ամրացնում է սիրտը: