Թրամփը վիրավորել և նվաստացրել է դեմոկրատներին նախքան իր ամենամյա ելույթը Կոնգրեսում


01:44 , 7 փետրվար, 2019

Նախագահ Դոնալդ Թրամփը կտրուկ քննադատել է որոշ դեմոկրատների, այդ թվում ոչ ցենզուրային բառապաշար կիրառելով, նախքան ԱՄՆ Կոնգրեսում կայանալիք իր «Երկրում տիրող իրավիճակի մասին» ամենամյա ելույթը և դեմոկրատների հետ միավորման կոչերը: Այս մասին գրել է The New York Times-ը՝ վկայակոչելով տեղեկացված աղբյուրները:

Թրամփը, նախքան «Երկրում տիրող իրավիճակի մասին» երկրորդ ամենամյա ուղերձը, հանդիպել է հեռուստամեկնաբանների հետ, որի ընթացքում կտրուկ արտահայտություններ է արել դեմոկրատների հասցեին:

Մասնավորապես, ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենին նա «հիմար» է անվանել, սենատոր և փոքրամասնության առաջնորդ, դեմոկրատ Չակ Շումերին՝ «տականք շան որդի», ինչպես նաև ծաղրել է Վիրջինիայի նահանգապետ Ռալֆ Նորթեմին՝ նրա ռասիստական ավարտական լուսանկարի հետ կապված: Ըստ աղբյուրների, Թրամփը հավելել է, որ սկանդալից հետո նահանգապետը «հևում էր շան նման» այդ առիթով կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, երբ շատերը կոչ էին անում նրան հրաժարական տալ:

Նշվում է, որ Թրամփը նաև հույս է հայտնել, որ 2020թ.-ի նախագահական ընտրություններում նրա մրցակիցը Բայդենը կլինի, քանի որ նա «հիմար» է:

Իսկ դեմոկրատական մեծամասնության առաջնորդ Նենսի Փելոսին, ԱՄՆ նախագահի խոսքերով, դեմ առ դեմ իր հետ հարգալից է, իսկ հետո իր մասին «սարսափելի բաներ» է ասում է տեսացիկի առջև:

Շումերն, իր հերթին, «կարող է տականք շան որդի լինել»,- ասել է Թրամփը:

Սպիտակ տունը չի պատասխանել Թրամփի հարձակումները մեկնաբանելու լրագրողների հարցմանը: