«Աշխարհում երեք ազգ գիտեմ, որ ամեն ինչից ու միշտ դժգոհ են՝ մենք, իրանցիներն ու ֆրանսիացիները». Վարդան Ոսկանյան


01:43 , 7 փետրվար, 2019

Աշխարհում երեք ազգ գիտեմ, որ ամեն ինչից ու միշտ դժգոհ են՝ մենք, իրանցիներն ու ֆրանսիացիները։ Ընդ որում, երեքի մեջ էլ դժգոհ լինելը համարվում ա պրեստիժային ու մոդայիկ ինչ-որ բան, իսկ դժգոհը երջանիկ դժվար լինի։ Էնպես որ, «չաղ ու բախտավոր», իմա՝ «երջանիկ» լինելու, արդի աշխարհաբարով ասած, կուտը կառավարության ծրագրում կարելի ա փոխել «հարուստ» բառով, բայց դե հարստությունը չափելի ա, իսկ երջանկությունն՝ անսահման։