Մեծ Բրիտանիայի Ուոլթշիր դքսությունում ձյան առեղծվածային գալարներ են հայտնաբերվել (Photo)


04:06 , 7 փետրվար, 2019

Բրիտանիայի Ուոլթշիր դքսության 51-ամյա բնակիչ Բրայան Բեյլիսը կյանքի մեջ առաջին անգամ դաշտերում տարօրինակ երևույթի ականատես է եղել։ Այնտեղ առեղծվածային կերպով հայտնվել էին ձնե գալարներ։ Ինչպես բացատրել է BBC-ի օդերևութաբան Իեն Ֆերգյուսոնը, ձյան գալարները հազվադեպ հանդիպող բնական երևույթներ են, որոնք առաջանում են այն ժամանակ, երբ ձյունը ծածկվում է սառցի բարակ շերտով, որն է թույլ քամու ազդեցությամբ ստանում է իր այդ տեսքը։