Ինչո՞ւ են ուղեկցորդուհիներն անհատապես ողջունում բոլոր ուղևորներին


02:10 , 7 փետրվար, 2019

Երբ մենք բարձրանում ենք ինքնաթիռ, ուղեկցորդուհիները բոլորիս անահատապես ողջունում են։ Զարմանալի է, ինչպե՞ս չեն հոգնում այդքան ողջունելուց։ Սակայն պարզվում է, որ նրանք դրա համար լուրջ պատճառներ ունեն, որոնց մասին էլ հիմա կպատմենք ձեզ։

Ֆիզիկական ուժ

Եթե դուք լավ ֆիզիկական տվյալներ ունեք, ապա ուղեկցորդուհին անպայման կնկատի և կհիշի, թե որտեղ եք նստած։ Ձեր օգնությունը կարող է պետք գալ, եթե ինքնաթիռում վիճաբանություն առաջանա։ Վթարի ժամանակ ձեր ուժը նույնպես կարող է պետք գալ ուղեկցորդուհուն։

Հարբածություն

Ոչ սթափ ուղևորը մի շարք անհարմարություններ կարող է պատճառել ուղեկցորդուհիներին։ Անպատասխանատու արարքներ, վիճաբանություններ, ուղևորներին անհանգստացնող հոտ․ ահա մի քանի պատճառ անսթափ մարդկանց ավելի մեծ ուշադրություն դարձնելու համար։ Իսկ արտակարգ իրավիճակներում այսպիսի ուղևորները ոչ միայն չեն կարող օգնել ուղեկցորդուհիներին, այլ նաև, ամենայն հավանականությամբ, կխանգարեն նրանց։

Հիվանդություն

Ոչ ոք չի ցանկանում հիվանդանալ թռիչքի ժամանակ։ Ուղևորները մի քանի ժամ փակ տարածությունում միասին են լինում, այնպես որ, որևէ բանով վարակվելն այդքան էլ դժվար չէ։

Եթե դուք հիվանդ տեսք ունեք կամ հազում եք, ապա հնարավոր է՝ ձեզ արգելեն մտնել ինքնաթիռ։

Գործընկերների ներկայություն

Թռիչքից առաջ ուղեկցորդուհիները փորձում են նաև պարզել՝ ուղևորների մեջ գործընկերներ կան, թե ոչ, քանի որ այսպիսի ուղևորները գիտեն, թե ինչպես պետք է իրենց պահեն արտակարգ իրավիճակների ժամանակ, կարող են բժշկական օգնություն ցուցաբերել և կարողանում են աշխատել թիմի հետ։ Արտակարգ իրավիճակներում նրանց օգնությունն ավելորդ չի լինի։

Աերոֆոբիա

Ուղեկցորդուհիների համար շատ կարևոր է իմանալ, թե ուղևորներից ով է վախենում թռչելուց։ Այսպիսի մարդկանց նրանք հատուկ ուշադրություն են դարձնում։