Գեղեցկության սրահում մատնահարդարումը կնոջ համար ավարտվել է անդամահատությամբ


22:15 , 6 փետրվար, 2019

Ավստրալիայի Մելբուռն քաղաքի բնակչուհի Ստելա Ֆալկոնեն գեղեցկության սրահներից մեկում մատնահարդարման ժամանակ ոչ մեծ քերծվածք է ստացել, որը լուրջ վարակի պատճառ է դարձել։ Բժիշկները անդամահատել են կնոջ մատի ծայրը։

Ստելան վատ ինքնազգացողության պատճառով դիմել է հիվանդանոց, որտեղ բժիշկները նրա մոտ սեպտիկ բուրսիտ են ախտորոշել: Նրանք նշել են, որ վարակն օրգանիզմ է անցել սրահի ոչ ստերիլ գործիքների միջոցով: Կատարված հինգ վիրահատությունից հետո բժիշկները ստիպված անդամահատել են կնոջ մատը:

Երբ հայտնի դարձավ Ստելայի պատմությունը, լրատվամիջոցներում բազմաթիվ այլ կանանք բարձրաձայնեցին, որոնք նման խնդրի էին բախվել։

Մասնագետները խորհուրդ են տալիս չօգտվել գեղեցկության սրահների ծառայություններից, որտեղ բացակայում են ստերիլիզացման սարքերը։ Նրանք պնդում են, որ մատնահարդարման գործիքները պետք է ստերիլիզացվեն վիրաբուժական գործիքների նման. միայն «սպիրտով շփումը», ինչպես անում են շատ սրահներում, լուրջ վտանգ է ներկայացնում այցելուների համար։