Հունաստանի վարչապետը Թուրքիայում այցելել է Սուրբ Սոֆիայի տաճար


21:20 , 6 փետրվար, 2019

Yerkir.am-ը գրում է.

Թուրքիայում նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանի հրավերով պաշտոնական այցով գտնվող Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը այցելել է Սուրբ Սոֆիայի տաճար, որը ներկայումս մզկիթ է: Ցիպրասին ուղեկցել են Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը, Ստամբուլի քաղաքապետ Ալի Երլիքայան, Ստամբուլի մշակույթի և տուրիզմի հարցերով տնօրեն Ջոշքուն Յըլմազը. տեղեկացնում է turkiyegazetesi.com.tr կայքը: Տաճարում զբոսնելու ժամանակ Ցիպրասին տեղեկություներ են տրվել տաճարի վերանորոգման վերաբերյալ, որից հետո նա այցելել է նաև Հեյլիբիադայի դպրոց, որը վերջին 48 տարիների ընթացքում փակ է եղել հունական ղեկավարության համար: