Դոնալդ Թրամփի ու Կիմ Չեն Ընի հանդիպումը տեղի կունենա փետրվարի 27-ին 2 ժամ առաջ


21:00 , 6 փետրվար, 2019

Azatutyun.am-ը գրում է.

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի ու Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հանդիպումը տեղի կունենա փետրվարի 27-ին Վիետնամում: Այս մասին Կոնգրեսում հղած իր ամենամյա ուղերձում երեկ հայտնել է ԱՄՆ-ի նախագահը:

Սա կլինի ԱՄՆ-ի ու Հյուսիսային Կորեայի ղեկավարների երկրորդ գագաթնաժողովը: Առաջին անգամ նրանք Սինգապուրում հանդիպել են անցած տարվա ամռանը՝ քննարկելով Կորեական թերակզին ապամիջուկայնացնելու հարցերը: