Ռուսաստանցին հոգնել է -40 աստիճան ցրտից և բողոքի ակցիա կազմակերպել


19:15 , 6 փետրվար, 2019

Կրասնոյարսկի Պուշկինի անվան դրամատիկական թատրոնի դերասան Սերգեյ Դանիլենկոն բողոքի ակցիա է կազմակերպել քաղաքապետարանի դիմաց և պահանջել դադարեցնել սառնամանիքը: Տղամարդն իր «Ինչու է այսքան ցուրտ: Բավական է» պաստառով լուսանկարը հրապարակել է Instagram-ում:

«360» հեռուստաալիքի հետ զրույցում Դանիլենկոն ասել է, որ իր կազմակերպած ակցիայից հետո եղանակային փոփոխությունների ակնկալիք չի ունեցել, պարզապես ցանկացել է զվարճացնել մարդկանց: «Անհրաժեշտ է դժվարություններին հումորով մոտենալ: Կրասնոյարսկում աներևակայելի ցուրտ է, այսպիսի գաղափար ծնվեց: Ինձ թվում էր, որ հարկավոր էր ինչ-որ կերպ մարդկանց զվարճացնել: Գոնե կժպտանք ավելորդ անգամ»,- ասել է դերասանը:

https://scontent-arn2-1.cdninstagram.com/vp/0d55455784cc668baa5445261737632f/5CFA42CD/t51.2885-15/e35/50257743_296446097731339_3746348202484646890_n.jpg?_nc_ht=scontent-arn2-1.cdninstagram.com

Նրա խոսքերով, անցորդները ժպիտով են մոտեցել իր ակցիային, պաշտոնյաներից մեկը լուսանկարել է ի հիշատակ, իսկ անվտանգության աշխատակիցը խնդրել է հեռանալ: