Ռեժիսոր Լարս ֆոն Թրիերը ներկայացրել է իր առաջին ցուցահանդեսը ադամանդների և կինոյի մասին


20:00 , 6 փետրվար, 2019

Բելգիայի Անտվերպեն քաղաքի ժամանակակից արվեստի թանգարանում բացվել է ռեժիսոր Լարս ֆոն Թրիերի «Մելանխոլիա. ադամանդ» ցուցահանդեսը, հաղորդում է ТАСС-ը:

Ռեժիսորը 12 կարատանոց ադամանդը և վիրտուալ իրականության տեխնոլոգիան համադրող «ապագայի» արտ-օբյեկտ է ստեղծել, այն նվիրելով իր «Մելանխոլիա» ֆիլմին՝ Քիրստեն Դանստի և Շառլոտա Գենսբուրի գլխավոր դերակատարմամբ:

Վիրտուալ իրականության ակնոցների շնորհիվ այցելուն հնարավորություն է ստանում երեք րոպե տևողությամբ ուղևորություն կատարել ուղիղ դեպի «ադամանդ», Վագների երաժշտության ուղեկցությամբ:

Նշվում է, որ սա առաջինն է նախագծված 13 արտ-օբյեկտներից, որոնցից յուրաքանչյուրը նվիրված կլինի ռեժիսորի ֆիլմերից մեկին: