Փաշինյանի «ՀԴՄ»-ական նվերը. բլե՞ֆ, թե՞ անտեղյակություն


18:16 , 6 փետրվար, 2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ նոր սերնդի ՀԴՄ-ները 160 հազար դրամի փոխարեն գնողներին կտրամադրվեն 60 հազար դրամով։ Մնացած գումարը, ըստ վարչապետի, սուբսիդավորվելու էր։ Ինքս էլ շատ ուրախացա ՀՀ վարչապետի այս որոշման կապակցությամբ, քանի որ բազմաթիվ բիզնեսմեն ընկերներ ունեմ։ 
Սակայն ուրախությունս շատ կարճ տևեց։ Մի քանի գործարար ընկերներիցս իմացա, որ այն, ինչ պարոն Փաշինյանը ներկայացրեց որպես սուբիսդավորում, շատ վաղուց է կիրառվում, և որևէ նորարարություն այդ ամենում չկա։ Օրինակ՝ այս ՀԴՄ-ներից առաջ կիրառվող ՀԴՄ-ները, որոնք ևս այս նորերի պես պարտադրվել էին գործարարներին, կրկին արժեցել են 160 հազար դրամ, և այդ գումարը վճարողները 100 հազար դրամը հետ են ստացել իրենց քարտերի վրա։ 
Հետաքարքիր է, որպես նորարարություն այս աշխատաոճը Փաշինյանին ներկայացրած պաշտոնյաները չէի՞ն զգուշացրել վերջինիս, որ նախկինում ևս այն կիրառվել է, և պետք չէ դա ներկայացնել որպես շատ մեծ նվեր գործարարներին։ 

ՀԳ. Կա՛մ Փաշինյանի հայտարարությունը բլեֆ էր՝ ինձ նման անտեղյակների վրա տպավորություն գործելու համար, կա՛մ նա էլ տեղյակ չի եղել, որ դա վաղուց կիրառվող մեթոդ է։