Armtimes.com-ը գրում է.
Մոսկվան եւ Թեհրանը հրաժարվում են դոլարից իրենց փոխհաշվարկներում: Այդ մասին հայտարարել է Իրանում ՌԴ դեսպան Լեւան Ջաղարյանը:
Նրա խոսքով, Իրանը եւ Ռուսաստանը կփորձեն վճարումներ կատարել ազգային արժույթներով կամ եվրոյով, հաղորդում է TASS- ը:
«Մենք, ըստ էության, հրաժարվել ենք դոլարից իրանցիների հետ համագործակցության կոնտեքստում, եւ հենվելու ենք ռուսական ռուբլու եւ իրանական ռիալին, իսկ հրատապ անհրաժեշտության դեպքում ` եվրոյին», - ասել է Իրանում Ռուսաստանի դիվանագիտական առաքելության ղեկավարը:
Անցյալ տարի Միացյալ Նահանգները մեղադրեցին Իրանի Կենտրոնական բանկին Սիրիային նավթ մատակարարելու համար Ռուսաստանին գումար փոխանցելու համար: