Ստացվում է՝ կառավարությունը 5.154.639 դոլար փող է սուբսիդավորել բյուջեից. ինչի՞ համար, մի ստատուսի


17:02 , 6 փետրվար, 2019

Երկար ստատուս ու հաշվարկ ՀԴՄ-ների սուբսիդավորման և «մի քանի հարյուր միլիոնի» մասին, որը ոչ մեկ չի լայքի

Առավոտյան այս իշխանություններում իմ համար ամենաընդունելի մարդկանցից մեկի հետ մի թեթև շփվեցինք ՀԴՄ-ների թեմայով։ Բաբկեն Թունյանն իմ համար էն եզակի պրոֆեսիոնալներից է, որ իրա՝ որպես իշխանության ներկայացուցչի խոսքը կշիռ ունի, բայց դե հոգիս չհանգստացավ, ու ուզեցի հաշվել, թե պարոն Թունյանի ասած «մի քանի հարուր միլիոնն» ինչ արժե։

Բացեցի Նիկոլ Փաշինյանի ստատուսը, որտեղ ասվում է, որ շուրջ 25 հազար ՓՄՁ կարող են օգտվել նաև ՀԴՄ սարքերի փողը երկու տարում տալու հնարավորությունից, ու մեկնարկային հաշվեցի, որ ՀԴՄ սարքեր պետք է ձեռք բերի մինիմում 25 հազար ՓՄՁ, որոնց ամեն մեկի համար պետությունը սուբսիդավորել է 100 000 դրամով։

Պարզ մաթեմատիկա՝ 25,000*100,000=2.500.000.000։ Եթե ձեր կոմպը կախեց էս թվից, ասեմ, որ էս թվի անունն է՝ 2 միլիարդ հինգ հարյուր միլիոն դրամ։ Սա պարոն Թունյանի ասած մի քանի հարյուր միլիոնն է։

Անցնենք առաջ․ էդ հնչեղ թիվը, որ վերածում ես դոլարի, ստացվում է՝ կառավարությունը 5,154,639 դոլար փող է սուբսիդավորել կառավարության բյուջեից։

Ինչի՞ համար։ Ասեմ՝ մի ստատուսի, մի փիառ քայլի, կամ ինչ ուզում եք, անունը դրեք։

Քանի որ կար քննարկվող տարբերակ, որ դա ՀՀԿ-ն ա հիմք դրել, ապա էդ հարցը հեշտ էր լուծել, էդ որոշումը չեղյալ էին անում ու պըրծ, չէ՞ որ նրանք հավաքվել են հենց ՀՀԿ-ի քաքոտ քաղաքականությունը վերացնելու համար։

Հա, մի թեթև էլ հաշվել եմ՝ մոտավոր քանի տուն կարելի էր առնել աղետի գոտի համարվող Գյումրիում, ու ստացա, որ մոտ 257 երկու սենյականոց, ռեմոնտ արած տուն, ու վստահ եմ՝ աղետի գոտի վերացնելուն շատ կօգներ։

Էսքանը։ Ամեն ինչ հալած յուղի տեղ մի ընդունեք, ու ինչպես ասում են սիթքոմում, ուղեղով մտածեք, ուղեղով։

Թե բա՝ մի քանի հարյուր միլիոն․․․