Խոշոր հրդեհ Ազատության պողոտայում. մեկնել է երեք մարտական հաշվարկ


17:00 , 6 փետրվար, 2019

Փետրվարի 6-ին, ժամը 13:45-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ազատության պողոտայի 11ա շենքի առաջին մուտքի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը և ավտոսանդուղք:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն: