4 տարի առաջ Խաղաղ օվկիանոսում նոր կղզի է հայտնվել. գիտնականների կարծիքով՝ այն երբեք չի վերանա (Photo)


22:30 , 6 փետրվար, 2019

4 տարի առաջ Խաղաղ օվկիանոսում Թոնգ Հանրապետության կողքին մի նոր թերակղզի է առաջացել: 

Image result for Hunga Tonga

Սա 150 տարվա մեջ 3 կղզիներից մեկն է, որը չի վերացել օվկիանոսի պատճառով:

Նոր կղզին ձևավորվել է Թոնգի կողքին գտնվող հրաբխային ժայթքումից, որը տեղի է ունեցել 2015թ․-ի հունվարին:

Image result for beachԱյն պաշտոնական անուն չունի, այդ իսկ պատճառով էլ այն անվանում են Հունգա Թոնգա կամ Հունգա Հաապայ:

ՆԱՍԱ-ից Դեն Սլեյբեկը մի շարք ուսանողների ու գիտնականների հետ այնտեղ է գնացել 2018-ի հոկտեմբերին: 

Դրոնի շնորհիվ նրանք կարողացել են կղզին վերևից ամբողջական տեսքով նկարել: Այս բոլոր տվյալները նրանք օգտագործելու են, որպեսզի 3D մոդելի կղզի ստեղծեն:

Image result for Pacific Ocean

«Ինձ զարմացրել է այն, թե ինչ է կատարվում լանդշաֆտի հետ»:

Գիտնականները կարծում են, որ կղզին կօգնի նրանց հասկանալ, թե ինչպես են փոխազդել հրաբուխը ջրի հետ հին Մարսի վրա: 

Կղզու մեծ մասը սև խճաքարերով է պատված, իսկ գիտնականները կարծում էին, որ այն ավազ է: Կղզուց կավ է դուրս գալիս: Ի վերջո, սրանից էլ ճահճուտ ցեխ է ձևավորվում:

Image result for Hunga Tonga

«Չնայած որ մենք այն տեսել էինք, չգիտեինք, թե ինչ է դա իրականում, և մինչև հիմա էլ չենք հասկանում, թե կոնկրետ ինչ է»,- ասում է Սլեյբեկը կավի մասին:

Կղզում սկսել են հայտնվել ինչ-որ կենդանիներ, այդ թվում՝ նաև բու և հազարավոր ծովային ծիծեռնակներ:

Image result for Sooty tern

3 տարի առաջ այստեղ ոչինչ չկար, իսկ հիմա այն երկու մետրից բարձր է:

Հիմա գիտնականները փորձում են տեղեկություններ հավաքել, որպեսզի կարողանան հասկանալ, թե ինչ ծավալ ունի այն:

Image result for Hunga Tonga