Կա կոչ, որ բոլոր գործերը՝ ներառյալ Մարտի 1-ի գործը, անցնեն պատշաճ արդար քննության միջով. Ռուբինյան


16:10 , 6 փետրվար, 2019

Panorama.am-ը գրում է.

«Մեր պատվիրակության թե իշխանական, թե ընդդիմադիր պատգամավորների միջև ԵԽԽՎ-ում մեր առաջնահերությունների վերաբերյալ կա լիակատար ըմբռնում»,- այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպմանն ասաց Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ  ԱԺ պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը։

Լրագրողները հետաքրքրվեցին Եվրոպայի խորհրդի բարձրաստիճան պաշտոնյաների զեկույցներից, որտեղ նշվում են Հայաստանում արդարադատության մարտահրավերներից, ինչին ի պատասխան Ռուբինյանն ասաց. «Չկա որևիցե զեկույց, որում նշվի, թե Հայաստանում խախտվել է արդարությունը կամ արդարադատությունը, կա կոչ՝ ապահովել բոլոր գործերը՝ ներառյալ Մարտի 1-ի գործը, անցնեն պատշաճ արդար քննության միջով։ շատ դրական կոչ է, որը այսպես թե այնպես մենք արել ու անում ենք»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ